Ռազմաճակատում արիաբար զոհվել է նախկին բասկետբոլիստ Աշոտ Խաչատրյանը
Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է «Նաիրի» բասկետբոլի թիմի սան Աշոտ Խաչատրյանը, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Արցախում արիաբար զոհվել է «Նաիրի» բասկետբոլի թիմի սան Աշոտ Խաչատրյանը։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցում է Աշոտի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»,- նշված է ՀԲՖ-ի ցավակցական ուղերձում: