211652_close_icon
views-count4526 դիտում article-date 17:17 10-10-2020

Ֆրանսիայից բժիշկների թիմ կժամանի Արցախ` օգնելու վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին

Ֆրանսիայից բժիշկների թիմը կժամանի Արցախ՝ hոկտեմբերի 12-ին, ժամը 20։00-ին: Զվարթնոց օդանավակայանի VIP սրահում կժամանի Ֆրանսիայից բժիշկների խումբ` օգնելու Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։ Բժիշկների խումբը աշխատել է տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունի։ Վերջիններս իրենց հետ բերելու են նաև անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։ Բժիշկների այցը նախաձեռնել են «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգները։ Պատվիրակության խմբում են Լևոն Խաչատրյանը՝ սիրտ-անոթային վիրաբույժ, Ան Մարի Բերժե-ն՝ վիրաբույժ, Պատրիկ Կնիպերը՝ ռեկունստրուկտիվ վիրաբույժ, Պիեր Ժիրարը՝ վիրաբույժ-վնասվածքաբան, Միքայել Չափարյանը՝ վիրաբույժ-վնասվածքաբան և Մարի-Լիս Պետին՝ բժշկի օգնական։

Նմանատիպ նյութեր