Բաքուն տեղյակ չէր ընթացող ռազմական գործողություններից․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունից ժամեր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ իրենք չեն հրթիռակոծել այն: Պարզվում է՝ այս անգամ ադրբեջանցիները չէին ստում, իրոք, իրենք չէին հրթիռակոծել եկեղեցին: Շուշիի եկեղեցուն հարված էր հասցրել Թուրքիայի զինված ուժերի օպերատորը՝ թուրքական անօդաչու թռչող սարքից արձակած հրթիռով: Քիչ ժամանակ անց եկեղեցուն հարվածեց երկրորդ հրթիռը:
Այս հրթիռակոծության դեպքը վեր է հանում շատ կարևոր իրողություն՝ Արցախի դեմ պատերազմը վարում է բացառապես Թուրքիան՝ իր ռազմական մասնագետներով, անօդաչուներով ու վարձկաններով: Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն արդեն շատ դեպքերում տեղեկություն էլ չունի, թե թուրքերը ինչ ռազմական գործողություններ են պլանավորում: Ադրբեջանի բանակի զինվորներին վստահվում է միայն դիրքերը պահելը, որոնք վերջիններս լքում են առաջին իսկ հրետակոծության պահին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]