Արցախի նախագահի մամլո ասուլիսը տեղի կունենա ժամը 17։00-ին. հայտարարություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է.
«Սիրելի հայրենակիցներ
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կսկսի գործել ժամը 12:00-ից, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ իմ ` ժամը 10:00-ին նախատեսված մամլո ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին»։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/10/10/1167098/]Հիշեցնենք[/url], որ նախօրեին Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն: