211652_close_icon
views-count2106 դիտում article-date 08:51 10-10-2020

Արցախը երբեք վիճելի տարածք չի եղել ու չի լինի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արտասահմանյան լրատվամիջոցները հաճախ են օգտագործում «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածք» անվանումը, երբ խոսում են արցախա-ադրբեջանական բախումների նորօրյա փուլի մասին: Հարկ ենք համարում շեշտել, որ Արցախը երբեք վիճելի տարածք չի եղել ու չի լինի: Հազարամյա հայկական տարածաշրջանը, որի բնակչության ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, հայեր են եղել, չի կարող որևէ անտեղյակի կամ անուսի պատճառով նման բնութագրում ստանալ, առավել ևս՝ տարածվել: Մեր կողմից նշենք, որ այս բնութագրումը՝ տրված թշնամական ուժերի կողմից՝ հանուն համաշխարհային հանրության մեջ կասկածի խորացման ու ճշմարտության մերժման, տեղեկատվական պատերազմի դրսևորում է և արժանի է լուրջ ուշադրության: Կարծում ենք՝ հետպատերազմյան շրջանում հարկ է որոշակի քայլեր կատարել, միջոցառումներ կազմակերպել՝ սխալ արտահայտությունների սրբագրումներ իրականացնելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր