211652_close_icon
views-count3520 դիտում article-date 11:42 09-10-2020

Մինսկի խմբի համանախագահները մեկնում են Մոսկվա

Երեկ Ժնեւում անցկացված բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման շուրջ կշարունակվեն ուրբաթ օրը Մոսկվայում։ Այս մասին հայտնում է Tass գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները: «Բանակցությունները կշարունակվեն այսօր Ադրբեջանի արտգործնախարարի հետ, սակայն` Մոսկվայում [ոչ թե Ժնեւում]»,- ասել է գործակալության աղբյուրը: «Մինսկի խմբի համանախագահները թռնում են Մոսկվա»,- ասել է նա` հավելելով, որ «բանակցությունները Ժնեւում ավարտվել են ուրբաթ 01:00-ին»:

Նմանատիպ նյութեր