211652_close_icon
views-count17420 դիտում article-date 11:04 09-10-2020

Երևանում 33-ամյա վարորդը BMW-ով Վահագնի թաղամասի մուտքի մոտ բախվել է կայանված Opel-ին. վերջինս էլ, առաջ ընթանալով, տապալել է լուսակիրն ու էլեկտրասյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Հ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վահագնի թաղամասի սկզբնամասում դեպի Երևան ընթանալիս բախվել է կայանված վիճակում գտնվող Opel Vectra մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն հարվածի հետևանքով Opel-ն առաջ է ընթացել, բախվել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրին, տապալել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել էլեկտրասյանը, որը նույնպես տապալվել է, Opel-ն էլ հայտնվել է գազոնում։ Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Երևանի ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել են ՃՈ ծառայողները։ BMW-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա սթափ է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր