211652_close_icon

Թուրքիայի ճակատագրական սխալը․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count7927 դիտում article-date 09:56 09-10-2020
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիան ճակատագրական մեծ սխալ թույլ տվեց, երբ ոչ միայն հրապարակայնորեն հանդես եկավ Ադրբեջանի օգտին, այլև իր ռազմական ներկայությունն ապահովեց մարտադաշտում՝ F16-երով, ԱԹՍ-ներով և դրանց օպերատորներով, բարձրաստիճան հրամանատարական կազմով և վարձկաններով: Թուրքիայի անմիջական մասնակցությունը Արցախի նկատմամբ սկսված ագրեսիային արթնացրեց հայ ժողովրդի հիշողության մեջ նիրհող հարյուրամյա վրեժի ցասումը: «Թուրքիա» բառը յուրաքանչյուր հայի մոտ ասոցացվում է ցեղասպան պետության հետ: Թերևս, ադրբեջանական բանակն այսչափ անխնա չկոտորվեր, եթե նրանց զինվորների ճակատին ու ոչնչացվող զենքերի վրա գրված չլիներ «Թուրքիա»: Հետևաբար, Արցախում մենք հաղթելու ենք: Հաղթելու են մեր միասնական ոգին և քաղաքակիրթ աշխարհի կամքը՝ հայ զինվորների բազկի ուժով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր