211652_close_icon
views-count1973 դիտում article-date 15:14 02-06-2014

«Բավարիա»-ի դարպասապահի հրեշավոր և ճակատագրական սխալը. տեսանյութ

«Բավարիա»-ի երկրորդ թիմը 3-րդ լիգայի անցումային խաղերում ցավալիորեն չի կարողացել հաղթահարել «Ֆորտունա Քյոլն»-ի արգելքը: Ամենացավալին այն է, որ մյունխենցներին ընդամենը մի քանի վայրկյան չի բավականացրել նպատակին հասնելու համար: Խաղի վերջին րոպեին «Բավարիա»-ի դարպասապահ Լուկաս Ռիդերը հրեշավոր սխալ է թույլ տվել, որից հետո մրցակցին հաջողվել է խփել դիմակայության վճռորոշ գոլը: Հատկանշական է, որ Ռիդերը հանդիսանում է «Բավարիա»-ի առաջին թիմի երրորդ դարպասապահը: Հավելենք, որ այս թիմերի առաջին խաղը ավարտվել էր «Ֆորտունա»-ի 1:0 հաշվով հաղթանակով: Երկու խաղերի արդյունքում «Ֆորտունա»-ն հաղթեց մրցակցի հարկի տակ խփած գոլի կանոնով և հաջորդ մրցաշրջանում երրորդ լիգայում հադես գալու իրավունք ստացավ, Իսկ «Բավարիա II»-ը կշարունակի հանդես գալ Բավարիա Ռեգիոնալլիգայի խաղարկությունում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր