Հայաստան-Վրաստան խաղը կսպասարկեն խորվաթ մրցավարները
Հոկտեմբերի 11-ին Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի շրջանակում Լեհաստանի Տիխի քաղաքում կկայանա Հայաստան-Վրաստան հանդիպումը:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խաղը սպասարկելու է խորվաթական մրցավարական անձնակազմ Իվան Բեբեկի գլխավորությամբ: Եզրերից նրան օգնելու են Գորան Պատակին ու Բոյան Զոբենիցան: Չորրորդ մրցավարը Իգոր Պայակն է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Երևանում նախատեսված Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրը փոխվել էր ՈՒԵՖԱ-ի որոշմամբ: Հաշվի առնելով տարածաշրջանում առկա վիճակը՝ ՈՒԵՖԱ-ն որոշել էր խաղն անցկացնել Լեհաստանի Տիխի քաղաքում: