Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կսպասարկեն լյուքսեմբուրգցի մրցավարները
Ազգերի լիգայի խաղարկության D դիվիզիոնի 4-րդ խմբի վերջին տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Լիխտենշտեյնի հետ:
Կխաղը կսպասարկի Լյուքսեմբուրգի մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավարը Ալան Դյուրեքսն է: Մրցավարի օգնականներն են Դանիել Դա Կոստան և Ժիլ Բեկերը:
Չորրորդ պաշտոնյան կլինի Կլոդ Ռիեսը: Մրցավարի լրացուցիչ օգնականները կլինեն Քրիստոֆ Պիրեսն ու Ալեքս Կրուգերը:
Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում և կմեկնարկի ժամը 23:45-ին: