6586 դիտում
09:48 08-10-2020
Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանդիպելու առաջարկը. «Ժողովուրդ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է փակ հանդիպում, որի ժամանակ կքննարկեն այն գաղտնի հարցերը, որոնք կապված են Արցախի Հանրապետությունում ընթացող պատերազմի հետ: Միրզոյանը սպասում է, թե երբ վարչապետը օր ու ժամ կնշանակի հանդիպման համար:
«Շատ պատգամավորներ Արցախում էին, եւ գիտեն՝ ինչ էր կատարվում ռազմաճակատում, բայց շատ կարեւոր հանգամանք կա՝ արտաքին հարաբերությունների հետ կապված։ Շատերս ուզում ենք իմանալ՝ ինչ խոսակցություններ են գնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ԱՄՆ պաշտոնյաների հետ »,- նշել էր նա:
Ավելին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրենք տեղեկության պակաս ունեն, ու, ռազմական դրությամբ պայամանավորված, պետք է հանդիպումը փակ կազմակերպել, որպեսզի կարողանան պարզել բոլոր այն հարցերը, որոնց մասին չեն կարող բարձրաձայնել: Ու հենց դա էր պատճառը, որ երեկ՝ ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, որեւէ պատգամավոր չգրանցվեց հարցեր ուղղելու համար: Հիմա գնդակը հայրենի իշխանությունների դաշտում է, ընդդիմությունը սպասում է այդ հանդիպմանը:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3036 դիտում
15:05 01-03-2019
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
2895 դիտում
18:00 01-03-2019
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են առաջիկայում հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ
1889 դիտում
20:37 15-05-2014
5000 կին մերժել են տղամարդու հանդիպելու առաջարկը
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»