2895 դիտում
18:00 01-03-2019
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են առաջիկայում հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են առաջիկայում հանդիպելու առաջարկը: Այս մասին հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ փետրվարի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը Երեւանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ փետրվարի 21-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ առաջիկայում երկու ղեկավարների հանդիպման նախապատրաստական հարցերը, ինչպես նաեւ քննարկման հնարավոր թեմաները քննարկելու համար:
Համանախագահները նաեւ քննարկումներ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նրանց է միացել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Տարածաշրջանում հանդիպումների ժամանակ երկրների առաջնորդները համանախագահներին տեղեկացրել են այս տարվա հունվարին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի կուլուարներում իրենց զրույցի մասին: Ղեկավարները եւ համանախագահները քննարկել են իրավիճակը տեղում եւ հետագա քայլերի վերաբերյալ իրենց ակնկալիքները:
Համանախագահները դրական են գնահատել շփման գծում առանց զոհերի շարունակվող իրավիճակը: Նրանք նաեւ ողջունել են տարածաշրջանում ծավալվող բանավեճերը խաղաղությանը բնակչության նախապատրաստման մասին:
Առաջնորդներն ընդունել են Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ նրանց հովանու ներքո առաջիկայում հանդիպելու մասին:
Տարածաշրջանային այցից հետո համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին այցելել են Վիեննա եւ Բրատիսլավա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մշտական ներկայացուցիչներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին տեղեկացնելու իրավիճակի մասին:
Նմանատիպ նյութեր
3036 դիտում
15:05 01-03-2019
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
6580 դիտում
09:48 08-10-2020
Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանդիպելու առաջարկը. «Ժողովուրդ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1984 դիտում
11:06 01-03-2014
Համաշխարհային առաջնորդներն ապօրինաբար ընտրված պետություների ղեկավարներին չեն շնորհավորում.Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
544 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
778 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
712 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը