211652_close_icon

Հերթական փայլուն գործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր 19 զինծառայողների կյանքը, ովքեր ստիպված թաքնվել էին մոտակա անտառում. ԱՀ նախագահ

views-count36380 դիտում article-date 19:36 07-10-2020
Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահը: «Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է: Փա՛ռք մեր բանակին: Փա՛ռք Աստծո զորությանը»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սիրելի ՛ հայրենակիցներ Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից...

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Среда, 7 октября 2020 г.

Նմանատիպ նյութեր