4731 դիտում
07:04 08-05-2019
Չնայած հակառակորդի գերակշռող ուժին, հայ հերոսների արիության եւ փայլուն մարտունակության շնորհիվ, մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց.
Մայիսի 8-ին, Արցախի Պաշտպանության բանակը եւ կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։
Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմում:
Հենց այստեղից ադրբեջանցիները հարվածում էին Ստեփանակերտի եւ մերձակա գյուղերի ուղղությամբ:
Չնայած հակառակորդի գերակշռող ուժին, հայ հերոսների արիության եւ փայլուն մարտունակության շնորհիվ, մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց, ինչը թույլ տվեց վերադարձնել հայրենի հողը եւ շարժվել դեպի առաջ:
Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին։
Շուշիի ազատագրմամբ Արցախյան շարժումը թեւակոխեց որակական նոր փուլ՝ վճռական բեկում մտցվեց պատերազմում, եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը դարձավ ավելի քան իրական։
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին։
Մշակման եւ իրականացման առումով գրեթե անթերի, Հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։
Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց եւ Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը։
1991թ. նոյեմբերից մինչեւ 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից:
Այդ հրետակոծությունների հետեւանքով զոհվել է 111 եւ վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել 370 բնակելի տուն եւ շինություն:
Ինքնապաշտպանության ուժերի` 1991թ. վերջի եւ 1992թ. սկզբի հաջող գործողությունները, մի շարք կրակակետերի ճնշումը, Խոջալուի ազատագրումը (25-26 փետրվարի 1992թ.) եւ օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական եւ բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար:
Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից:
Մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր:
Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:
Դանիել Բեկ Փիրումյան
ՀՅԴ «Շուշիի առանձնակի գումարտակ»-ի վետերաններ և ընկերներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
24158 դիտում
09:36 08-05-2016
Աստված ինքն էր առաջնորդում դեպի հաղթանակ. 24 տարի առաջ այս օրը ազատագրվեց Շուշին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10416 դիտում
11:01 08-05-2018
26 տարի առաջ Շուշին ազատագրվեց
Այս բաժնից
1120 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
733 դիտում
13:56 24-11-2024
Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար
1387 դիտում
12:43 24-11-2024
ՀՀ ՊՆ հորդորով դիմել է ԶԼՄ-ներին