Ալիևը և Պուտինը քննարկել են ԼՂ-ի շփման գծում տիրող իրավիճակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահը զանգահարել է իր ռուս գործընկերոջը և շնորհավորել նրա ծննդյան օրը և հակիճ քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել է Պեսկովը:
Նշված հեռախոսազրույցը ռազմական գործողությունների մեկնարկից մինչև այսօր առաջինն էր Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև։