211652_close_icon
views-count2118 դիտում article-date 09:35 07-10-2020

Վարակը շարունակում է իրական վտանգ ներկայացնել հանրության և, առավել ևս, բժշկական ոլորտի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի հենց առաջին օրվանից հանրությունը, կարծես թե, մոռացավ Հայաստանն ու աշխարհը փոթորկած կորո- նավիրուսի մասին, մինչդեռ վարակը շարունակում է իրական վտանգ ներկայացնել հանրության և, առավել ևս, բժշկական ոլորտի համար: Ու ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք մեզ նետված այդ մարտահրավերի, աներևույթ թշնամու և պատե­րազմի այդ առաջնագծի մասին: Հայտնի է, որ թշնամու անմարդկային գործողու­թյունների հետևանքով ունենք շատ վիրավորներ: Վերջին օրերին Հայաստանի և Արցախի բժիշկների թիվ մեկ պարտականությունն ու խնդիրը, կարծես թե, դարձավ հենց վիրավոր զինծառայողներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելը: Իսկ ՀՀ քաղաքացիները պետք է, լավ գիտակցելով իրավիճակը, ոչ թե մոռանան վարա­կի մասին, այլ ամեն ինչ անեն, որպեսզի բժշկական համակարգը չծանրաբեռնվի: Ինչո՞ւ ենք մոռացել կորոնավիրուսի դեմ պայքարելու տարրական կանոնների մա­սին և անգամ դիմակ չենք դնում: Այս օրերին փողոցներում, հասարակական վայ­րերում, անգամ հանրային տրանսպորտում և դպրոցներում մարդկանց մեծամաս­նությունը դիմակ չի դնրում, այնինչ դա ամենատարրական ու միաժամանակ ամենաարդյունավետ միջոցն է կորոնավիրուսի արհավիրքի դեմ պայքարելու համար: Հիշ­եցնենք, որ Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով նոր վարակակիրների թվերը շարունակ աճում են. հոկտեմբերի 1-ին Հայաստանում հաստատվել էր կորոնավիրուսի 491 դեպք, հոկտեմբերի 2-ին՝ 532 դեպք, հոկտեմ­բերի 3-ին՝ 543 դեպք, հոկտեմբերի 4-ին՝ 571 դեպք, իսկ երեկ էլ՝ 406 դեպք: Այս թվե­րը պետք է ազդակ լինեն հանրության համար, որպեսզի պահպանեն տարրական կանոնները և գոնե փակ վայրերում բացառապես դիմակով լինեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր