Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան իր էջում կոչ է արել միանալ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին
Աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» կազմակերպած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին, որի շրջանակում արդեն իսկ հանգանակվել է ավելի քան 70 միլիոն դոլար:
Մխիթարյանը դրամահավաքին միանալու կոչ է արել ինտագրամի իր պաշտոնական էջում՝ գրելով. «Աջակցե՛ք Արցախի հայությանը: Միացե՛ք հանգանակությանը»:
Հենրիխ Մխիթարյանը «Ինստագրամ»-ում ունի ավելի քան 2.6 միլիոն հետևորդ: