211652_close_icon
views-count2837 դիտում article-date 20:07 27-09-2020

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ է սկսվել

Այսօր միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին, տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը։ «Նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում [url=https://www.himnadram.org/hy]www.himnadram.org[/url] հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում): Կոչ ենք անում համայն հայությանը նվիրաբերել այս չափազանց անհրաժեշտ համահայկական ձեռնարկին»,– ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։ ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

Նմանատիպ նյութեր