211652_close_icon
views-count6883 դիտում article-date 14:46 06-10-2020

«Իմ քայլի» պատգամավորը լքեց Ազգային ժողովը

Արարատ Միրզոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն. «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:

Նմանատիպ նյութեր