211652_close_icon
views-count602 դիտում article-date 14:44 06-10-2020

Կիպրոսի խորհրդարանը կընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցող բանաձեւ

Սպասվում է, որ Կիպրոսի խորհրդարանն այս շաբաթ միաձայն կընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցող բանաձեւ, որը սեպտեմբերի վերջից Ադրբեջանի կողմից ամեն օր ռմբակոծությունների է ենթարկվում է, փոխանցում է Financial Mirror-ը։ Աղբյուրի համաձայն՝ չնայած եւ Բաքուն գաղտնի է պահում իր զոհերի թիվը, Կովկասի անկայուն տարածաշրջանում անկախ դիտորդները Ադրբեջանում զոհերի թիվը գնահատում են նվազագույնը 3 անգամ ավելի՝ ռազմական տեխնիկայի մեծ կորուստներով, ներառյալ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը, ինչը սրում է Հայաստանի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունները։ Համերաշխության պատգամավոր Միխալիս Գեորգալասը ուրբաթ հայտարարել էր, որ խորհրդարանի լիագումար նիստը միաձայն կքվեարկի համերաշխության եւ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին բանաձեւին օգտին։

Նմանատիպ նյութեր