211652_close_icon
views-count878 դիտում article-date 13:59 06-10-2020

Ֆրանսիական Վալանսի քաղաքային խորհուրդը օգնություն կհատկացնի Հայաստանին

Ֆրանսիական Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլաս Դառագոնը իր ֆեսբուքյան եւ Թվիթերյան էջերում իր աջակցությունն է հայտնում Արցախին: «8 օրվա ընթացքում մեր բարեկամ երկիրը՝ Հայաստանը, գտնվում է կրիտիկական աշխարհաքաղաքական իրավիճակում, որի հետեւանքները առանց այդ էլ անկայուն տարածաշրջանում հայտնի չեն: Որպես հայերի հետ մեր բարեկամության ապացույց, Վալանս քաղաքը, որը միշտ պաշտպանել է Հայաստանին, ցանկանում է իր նպաստը բերել, ինչը կազմակերպվում է այստեղի բոլոր ժողովուրդների մասնակցությամբ: Այսպես, քաղաքային խորհուրդը միաձայն որոշել է 10 հազար եվրոյի բժշկական եւ այլ օգնություն (հագուստ, կոշիկ, սնունդ երեխաների համար եւ այլն) հատկացնել պատերազմից տուժածներին՝ Ֆրանսիայի հայկական ֆոնդի միջոցով»,-ասված է գրառման մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր