211652_close_icon
views-count888 դիտում article-date 12:59 06-10-2020

Վարչապետի մարտակոչին արձագանքած կամավորագրվածների համար ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցներ կտրամադրի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 5-ի մարտակոչի հետ կապված՝ Պետական եկամուտների կոմիտեն աջակցություն է հայտնում կամավորագրված՝ նախկին զինծառայողների, հատկապես մարզերից՝ Երևանի կենտրոնական հավաքակայան տեղափոխման գործընթացի կազմակերպմանը: ՊԵԿ-ից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեն կտրամադրի տրանսպորտային միջոցներ: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. 096/093/-67-48-20 091/077/-21-77-78 060-544-634 060-544-778 060-544-673 060-544-625 Հաղթելու ենք Մեր կամքով և միասնականությամբ

Նմանատիպ նյութեր