Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգում 3 հարց է ընդգրկված։
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին կներկայացվի «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը: