Այս պահին խուզարկություն է իրականացվում Խաչատուր Սուքիասյանի գրասենյակներից մեկում. ArmLur.am
[url=https://armlur.am/1048466/?fbclid=IwAR2mAPoKTd7llXD09VG-zPuEvatQ2kCOcEU94kTjCV97b-ucDzbruf_ckRc]ArmLur.am[/url]-ի տեղեկություններով, այս պահին իրավապահները խուզարկություն են իրականացնում գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության գրասենյակներից մեկում: Մեր տեղեկություններով այս պահին իրավապահները քննչական գործողություններ են անում եւ մեծ թվով մարդիկ են ներգրավված:
[url=https://armlur.am/1048466/?fbclid=IwAR2mAPoKTd7llXD09VG-zPuEvatQ2kCOcEU94kTjCV97b-ucDzbruf_ckRc]ArmLur.am[/url]-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանից: Վերջինս մեզ հայտնեց, որ ցերեկը իրավապահները գործողություններ են իրականացրել Ռոբերտ Սուքիասյանին պատկանող գրասենյակում: Ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում:
Իսկ միջադեպը կապված է հայտնի դեպքի հետ:
Հիշեցնենք, որ մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը հայտնել էր, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։ Եվ ահա այդ հայտարարության հետքերով էլ այժմ խուզարկություն է իրականացվում գրասենյակներից մեկում: