Աշխարհահռչակ Էլթոն Ջոնը զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Այսօր ես նույնպես միանում եմ մյուսներին՝ հրապարակելով կարմիրը, որովհետև մենք բոլոր հայերի համար խաղաղություն ենք ուզում։
Այս մասին Ինստագրամի իր էջում գրառել է հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը և նոր լուսանկար հրապարակել։
«2018 թվականի մայիսին ես այցելեցի այդ գեղեցիկ երկիրը և անչափ հուզվեցի հայ ժողովրդի կողմից իմ հանդեպ ցուցաբերած բարությունից և մարդկայնությունից։
Այժմ Հայաստանը և Արցախը ադրբեջանաթուրքական չհրահրված ագրեսիայի հարձակման տակ են։ Թիրախավորվում են քաղաքացիներ և երկու կողմերում էլ կորուստներ կան։
Հայերը գեղեցիկ ժողովուրդ են և նրանք արժանի են երկարատև հալածանքներից հետո հարատև խաղաղություն ունենալուն»,-գրել է նա։