Հենրիխ Մխիթարյանը Երևան կժամանի վաղը
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը՝ Ալբանիայի դեմ ընկերական խաղի և Ազգերի լիգայում Վրաստանի ու Էստոնիայի դեմ հանդիպումներին ընդառաջ, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հրավիրված 30 ֆուտբոլիստներից հավաքին միացել են 20-ը: Հավաքը մեկնարկել է ֆուտբոլիստների, մարզչական, ադմինիստրատիվ և բժշկական անձնակազմի թեստավորումով: Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա Հովհաննես Համբարձումյանը:
Առայժմ հավաքականին չի միացել նաև Արշակ Կորյանը, ով ջերմություն ունի: Նա, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ալբանիայի հավաքականի դեմ խաղին: Նրա՝ հավաքականին միանալու հարցը պարզ կդառնա ավելի ուշ:
Ալեքսանդր Կարապետյանը և Խորեն Բայրամյանը կմիանան հավաքին այսօր երեկոյան, Գևորգ Ղազարյանը, Անդրե Չալըշըրը, Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Գեղամ Կադիմյանը՝ այսօր գիշեր, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան: