Հաբեթնակ Կուրղինյան. Նրանք ունեն ահաբեկչական աջակցություն, իսկ մենք՝ Հայրենիք և այն թշնամուց պաշտպանելու վճռականություն
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը դատապարտել է թուրք-ադրբեջանական ահաբեկչությունն Արցախի դեմ:
«Նրանք ունեն ահաբեկչական աջակցություն, իսկ մենք՝ Հայրենիք և այն թշնամուց պաշտպանելու վճռականություն։ Այժմ բոլորս պարտավոր ենք լինել մեկ ուժեղ բռունցք՝ քաջարի զինվորների համար ապահովելով ամուր թիկունք և ոչ մի վայրկյան չմոռանալով՝ մեր գոյության համար պարտավոր ենք մեր հերոսներին:
Շնորհակալ ենք, տղե՜րք: Հավերժ փառք ձեզ»,- Հաբեթնակ Կուրղինյանի խոսքը փոխանցում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը: