211652_close_icon
views-count17167 դիտում article-date 10:13 05-10-2020

Վարչապետը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի n 1110-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի «Սոցիալական և նյութական աջակցության շտաբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1110-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝ 1) «Ա. Ֆիդանյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Հովհաննիսյան - ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Ղազարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ» բառերով»,-ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր