211652_close_icon
views-count2497 դիտում article-date 12:12 04-10-2020

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 571 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 52 496 դեպք, որոնցից 44 672-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 545 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3 258 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 306 965 թեստավորում: [b]Այսպիսով` կան կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 571 նոր դեպք[/b] և 89 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 977 (ավելացել է ևս 5-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 63, 64, 50 տարեկան տղամարդիկ և 60, 45 տարեկան կանայք: Բացի 50-ամյա տղամարդուց և 45-ամյա կնոջից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է նաև մահվան 302 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Նմանատիպ նյութեր