28645 դիտում
17:50 03-10-2020
Գևորգը դպրոցում գերազանց էր սովորում, որոշել էր շարունակել կրթությունը. մայիսին պետք է զորացրվեր. Քարաշենի վարչական ղեկավարը՝ զոհված զինծառայող Գևորգ Ղուկասյանի մասին.Tert.am
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող 19-ամյա Գևորգ Ղուկասյանը Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրից էր:
Այս մասին [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում ասաց Քարաշենի վարչական ղեկավար Գառնիկ Շահնուբարյանը:
«Գյուղացու աշխատող ընտանիքից էր, ապրում էր ծնողների, քրոջ ու եղբոր հետ: Մեկ տարի 2 ամիս էր, որ ծառայում էր, մայիսին պետք է վերադառնար»,- պատմեց բնակավայրի վարչական ղեկավար:
Նրա խոսքով՝ Գևորգը խելոք, աշխատասեր տղա էր, գերազանցությամբ էր սովորում դպրոցում և ուզում էր շարունակել կրթությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 2-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48501 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը