211652_close_icon
views-count1279 դիտում article-date 11:31 03-10-2020

Կորոնավիրուսի 543 նոր դեպք, կա 6 մահ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հոկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 51925 դեպք, որոնցից 44583-ն` առողջացած, 972-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6068 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 303707 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3483 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 543 նոր դեպք: Ունենք 177 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 66 (կին), 68 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 72 (կին) և 83 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 302 է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր