2162 դիտում
19:54 02-10-2020
Հայաստան-Ալբանիա հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների
Հաշվի առնելով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ սեպտեմբերի 24-ին` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հանդիպման փորձը, ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն որոշում է կայացրել թույլատրել երկրպագուների մասնակի վերադարձը (մարզադաշտի տարողունակության մինչև 30%-ը) ֆուտբոլային հանդիպումներին:
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ 8-ամսյա բացակայությունից հետո երկրպագուները կարող են մարզադաշտ վերադառնալ՝ սկսած արդեն հաջորդ շաբաթ կայանալիք ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի հանդիպումներից: Նշվում է, որ որոշումը կարող է ուժի մեջ մտնել միմիայն տեղական իշխանության և ինքնակառավարման մարմինների թույլտվությունից հետո:
Չնայած ՈՒԵՖԱ-ի Գործկոմի կողմից կայացված որոշմանը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները, Հայաստան-Ալբանիա հանդիպումը կանցկացվի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ առանց հանդիսականների։
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան հանդիպման վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն:
Նմանատիպ նյութեր
2394 դիտում
15:59 09-03-2020
Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-«Բորուսիա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների
2882 դիտում
22:11 03-12-2021
ՉԼ. «Բավարիա» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա առանց հանդիսականների
Այս բաժնից
2902 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2275 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2239 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի