Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-«Բորուսիա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների
Փարիզի ոստիկանությունը հայտարարել է, որ ՊՍԺ-«Բորուսիա» (Դորտմունդ) խաղին «Պարկ դե Պրենս» մարզադաշտը փակվելու է:
Դա նշանակում է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումը (առաջին խաղը՝ 1:2), կորոնավիրուսի համաճարակի պատճառով կանցնի առանց հանդիսականների:
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն ամբողջությամբ դեզինֆեկցիայի էր ենթարկել ստադիոնը, որպեսզի այն խաղին բաց լինի հանդիսականների համար:
Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացել է 1209 մարդ, 19-ը մահացել է, 21-ը՝ ծայրահեղ վիճակում, 12-ը՝ ապաքինվել են: