Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կազմել է 488.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 572.54 դրամ (նվազել է 1.39 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 631.12 դրամ (աճել է 3.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.22 դրամ (նվազել է 0.02 դրամով):