211652_close_icon
views-count3882 դիտում article-date 18:26 02-10-2020

Աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինան իր աջակցությունն է հայտնել հայ զինվորին

«Այսօր, հենց դուք՝ լավագույններից լավագույններդ գնում եք պաշտպանելու հայրենի հողը, մայրերին, կանանց, երեխաներին՝ Մեծ Հայաստանի և Արցախի: Այսօր աղոթում են ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի բոլոր մայրերը: Վերադարձե՛ք առողջ և անվնաս: Մայրական օիրհնությունը Ձեզ»,-իր մաղթանքում նշել է օպերային [url=https://www.facebook.com/YerevanPerspectives]երգչուհին[/url]: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում Հայաստան են ժամանում աշխարհահռչակ մենակատարներ, նվագախմբեր և երաժիշտներ բազմիզս արձագանքել են հասարակական և քաղաքացիական մարտահրավերներին միջազգային մակարդակում՝ հավուր պատշաճի ներկայացնելով մշակութային դիվանագիտության փափուկ ուժը: Այս դժվարին պահին ևս մեկ անգամ հանրահռչակ երաժիշտները իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին: Աշխարհի ամենահզոր ներուժը արվեստն է, մշակույթը, մշակութային հաղորդագրությունները հասկանալի են բոլոր լեզուներով և հոգևոր արժեքները կապում են բոլոր մարդկանց: Երաժշտական քննադատները նրան անվանում են մեր օրերի լավագույն դրամատիկ սոպրանո: Նա ներկայանում է աշխարհի ամենահեղինակավոր բեմերի լեփ-լեցուն դահլիճներում: Օպերային աստղը փայլել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Լոնդոնի «Քովենտ գարդենում», Փարիզի «Բաստիլ» օպերայում: Նրան ծափահարել է Վիեննայի եւ Հռոմի, Մյունխենի եւ Ցյուրիխի, Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի, Չիկագոյի եւ Սան Ֆրանցիսկոյի, Տոկիոյի եւ Սիդնեյի՝ բարձրորակ վոկալին սովոր, քմահաճ ու պահանջկոտ հանդիսատեսը: Եվ ամենուր, որտեղ նա ելույթ է ունենում, հարմար առիթի դեպքում նշում է իր հայկական ծագման մասին: Աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինայի օրիորդական ազգանունը Մեյթարջյան է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր