Երգչուհի Զեմֆիրան իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային. տեսանյութ
Երգչուհի Զեմֆիրան իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին: Նա փոխել է իր կայքի գլխավոր էջը և այնտեղ տեղադրել Ուկրաինայում 2008 թվականին ուկրաիներենով իր կատարումներից մեկը:
«Ցանկանում եմ ողջունել, շնորհակալություն հայտնել և միանալ բոլոր ուկրաինացի երաժիշտներին: Վերջին տարիներին ես անընդհատ ասում եմ, որ Ռուսաստանն ավելի շատ փող ունի և հնարավորություններ, իսկ Ուկրաինան՝ լսելու ունակություն»,-գրել է Զեմֆիրան: