Լուսանկարներ՝ հրետակոծված Ստեփանակերտից
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից, որին այսօր հարվածներ է հասցրել հակառակորդի զինուժը:
Ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/02/1166189/]հայտնել [/url]էր, որ ադրբեջանական Զինված ուժերը թիրախավորում է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը։
Քաղաքում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը:
Բացի այդ, այսօր «Սմերչից» հարվածել են Հադրութ քաղաքին: