211652_close_icon
views-count359 դիտում article-date 22:46 01-10-2020

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն դատապարտում է թուրքական ագրեսիան

Համահայկական խաղերի համաշխարհային [url=http://panarmeniangames.am/arm/%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%a3%d6%80%d5%a5%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b6/?fbclid=IwAR0bamgN8aywX3aVHT_hE8I_f0jPwZy7CgG1zZnmP_wWj1xlgDhmxZISHAs]կոմիտեն[/url] խոր անհանգստությամբ հետևում է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով արցախյան ճակատում սկսված ռազմական լայնածավալ գործողություններին։ 2019-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ հանդիսավորությամբ մեկնարկած համահայկական խաղերը միտված էին ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունը և վերահաստատել աշխարհի հայերի վճռականությունը՝ Արցախը տեսնելու որպես հայկական միասնության և խաղաղասիրական դիվանագիտության ելակետ։ Այսօր սակայն Թուրքիան միջամտում է մեր տարածաշրջանի ներքին կայունությանը՝ ցեղասպանությունից 100 տարի անց անգամ փորձելով իրականացնել հայաթափման և թուրքական կայսրության ընդլայնման իր ծրագրերը։ Հայաստանը վճռական է և միասնական՝ դիմագրավելու թուրքական սպառնալիքին, սփյուռքն իր հերթին պետք է լինի միասնական և միջազգային բոլոր ամբիոններից համախմբված կերպով բարձրաձայնի թուրքական ագրեսիայի վտանգը։ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան պետք է դիվանագիտական լրջագույն հարված ստանա բոլոր կողմերից, նրա ձեռքերը պետք է կապված լինեն բոլոր ուղղություններով։ Միջազգային հանրության արձագանքն այլևս չպետք է ուշանա։ Ներկայացնելով աշխարհի տարբեր պետություններ՝ մեր խնդիրն է այսօր յուրաքանչյուրս մե՛ր հասարակություններին և իշխանություններին պարզաբանել իրավիճակը և պահանջել գործուն քայլեր՝ թուրքական ագրեսիան կասեցնելու համար։ Մենք լռելու իրավունք չունենք։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն իր բոլոր միջոցներով պատրաստ է սատարել մեր Հայրենիքին՝ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված այս պատերազմում։ Մեր բոլոր կապերը, հնարավորությունները խնդրում ենք օգտագործել՝ ի շահ համընդհանուր գործի։ [b]Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր