14491 դիտում
16:26 01-10-2020
Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ:
Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է.
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն, ովքեր ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում:
Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցություններ ենք հայտնում սպանվածների ու վիրավորների ընտանիքներին:
Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև:
Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ ըստ էության բանակցությունները բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսելու պարտավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
511 դիտում
21:19 01-05-2024
Մենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ
613 դիտում
20:39 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը