211652_close_icon
views-count31026 դիտում article-date 12:41 01-10-2020

Ադրբեջանը տնտեսական մեծ կորուստներ է կրում. նավթի գինը անկում է գրանցում, սպասվում է կապիտալի արտահոսք. Պարսյան

Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերած պատերազմը շատ թանկ է արժենալու այդ երկրների համար։ Ադրբեջանը կորցնում է ոչ միայն մարդկային կյանքեր, զինտեխնիկա, այլև տնտեսական մեծ կորուստներ է կրում։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հոկտեմբերի 1-ին նավթային բորսայում ադրբեջանական նավթի գինը ընկել է 3,16 տոկոսով՝ կազմելով 1 բարելի համար 42,93 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ Ադրբեջանի 2020 թվականի պետական բյուջեն կազմվել է 1 բարելի համար 55 ԱՄՆ դոլարի հաշվարկով։ Ադրբեջանը տարեկան արտահանում է մոտ 20 մլրդ ԱՄՆ դոլար ապրանք, որի 90,9 տոկոսը կազմում է նավթն և գազը։ Ադրբեջանի տնտեսությունը շարունակում է ավելի և ավելի կախվածություն ունենալ նավթի և գազի արտահանումից։ Այս տարվա ընթացքում ադրբեջանական նավթի գինը չի գերազանցել 55 ԱՄՆ դոլարը, հետևաբար, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է մսխել պահուստային ֆոնդերը։ Այս պատերազմի պատճառով Ադրբեջանի տնտեսության մեջ խոշոր ներդրումներ կատարած երկրները և կազմակերպությունները Ադրբեջանի նկատմամբ կկորցնեն իրենց վստահությունը, երկրից նոր կապիտալի արտահոսք և մանաթի կտրուկ արժեզրկում կլինի։ Այս պայմաններում Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները չեն կարող երաշխավորել իրենց ենթակառուցվածքների անվտանգությունը։ Այս ամենից դարձյալ հիմնականում տուժելու են շարքային ադրբեջանցիները՝ կորցնելով աշխատատեղերը, ունենալով գնաճ և այլն։

Նմանատիպ նյութեր