211652_close_icon
views-count2109 դիտում article-date 11:23 01-10-2020

ՀՀ ԶՈՒ-ի կողմից Ասկերանում ոչնչացված ադրբեջանական ԱԹՍ-ի թիրախակետում խաղաղ բնակավայրն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է Ասկերան քաղաքում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկի լուսանկարները, որը ոչնչացվել է հայկական զինված ուժերի կողմից։ ԱԹՍ թիրախակետում խաղաղ բնակավայրն էր. ԱԹՍ-ն խոցվել է բնակելի թաղամասի հարևանությամբ։ Լուսանկարները տրամադրել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ): Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր