211652_close_icon
views-count16132 դիտում article-date 09:53 01-10-2020

«Կարմիր լույս»՝ թուրք-ադրբեջանական տանդեմին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթըվ գրում է․ «ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել էր Հունաստան, որի ընթացքում, ըստ միջազգային մամուլի, քննարկվել են Թուրքիայի «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազան Կրետե տեղափոխելու առաջարկները։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ, Ինջիրլիքի ռազմաբազան տեղափոխելու խոսակցություններն արդեն մի քանի տարի շրջանառվում են ամերիկյան քաղաքական և ռազմական վերնախավի, ինչպես նաև վերլուծաբանների շրջանակներում։ «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայի վարած քաղաքականությունն Միացյալ Նահանգների համար գնալով դառնում է ավելի անկանխատեսելի»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետը՝ նշելով, որ ամերիկացիներն այս անգամ կարծես թե ավելի վճռական են տրամադրված և պատրաստ են որոշակի քայլեր կատարել։ Անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած լայնածավալ հարձակմանը, զրուցակիցս նշեց, որ Հայոց բանակի հերոսական պայքարի շնորհիվ նրանց չի հաջողվում մեր տարածաշրջանում կյանքի կոչել իրենց ծրագրերը։ Մեր հաջողությունները Սաֆրաստյանը բացատրում է երկու կարևոր հանգամանքով, նախ՝ մեր զինված ուժերը մարտավարական առումով շատ գրագետ են գործում, խուճապ չկա և հիանալիորեն լուծում են այն խնդիրները, որոնք դրվում են զինվորական ղեկավարության կողմից․ «Կարևոր է նաև այն խիզախությունը, որ ցույց է տալիս հայ զինվորն իր հողը պաշտպանելիս»։ Երկրորդ գործոնը՝ թիկունքի միասնականությունն է, այն խանդավառությունը, որը բնորոշ էր նաև 1990-ականներին՝ Արցախյան ազատամարտի տարիներին։ «Հայոց բանակի զինվորն աչքի է ընկնում իր պրոֆեսիանալիզմով և հերոսությամբ»,- նշեց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր