Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կազմել է 488.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.79 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 571.78 դրամ (աճել է 1.75 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626.63 դրամ (նվազել է 0.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.24 դրամ (աճել է 0.10 դրամով)։