211652_close_icon
views-count9605 դիտում article-date 16:17 30-09-2020

Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Փաշինյան. shantnews.am

Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպմանը, փոխանցում է [url=https://www.shantnews.am/news/view/772474.html]shantnews.am[/url]-ը։ Փաշինյանի խոսքով՝ իր օրակարգում ներառված է հանրապետության անկախությունը ճանաչելու տարբերակը, իսկ որոշումները կկայացվեն «կախված որոշ գործոններից»: «Մեր օրակարգում կա այդպիսի տարբերակ: Կա նաև Հայաստանի և Ղարաբաղի միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման տարբերակ, կա անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման հնարավորություն»,-նշել է ՀՀ վարչապետը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին, թեպետ «սերտ աշխատում է» կազմակերպության հետ: «ՀԱՊԿ-ին դիմելը քաղաքական խնդիր է: Շատ դժվար է խոսել այն մասին, թե երբ է կառույցին դիմելու ժամանակը: Մենք սերտ աշխատում ենք ՀԱՊԿ-ի հետ, բայց կոնկրետ ընթացակարգերի գործարկումն այլ հարց է: Հայաստանի զինված ուժերը ունակ են պաշտպանել երկրի անվտանգությունը»: Փաշինյանը նաև շեշտել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին Ռուսաստանի ռազմական միջամտության հարցը:

Նմանատիպ նյութեր