211652_close_icon
views-count3905 դիտում article-date 21:40 29-09-2020

Ադրբեջանը կորցրել է ավելի քան 500 զինծառայող. Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի ճեպազրույցը՝ Ուղիղ

Տեղի է ունենում Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի ճեպազրույցը։ Բանախոսը ներկայացնում է սահմանին տիրող իրավիճակը։ Արցախա-ադրբեջանական սահմանագծի մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը կորցրել է ավելի քան 500 զինծառայող: Ասուլիսին այս մասին ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: «Այսօրվա մարտերում հակառակորդը ունեցել է հետևյալ կորուստները` 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, 500-ից ավելի անձնակազմ»,- ասաց Սարգսյանը: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/09/29/sargsyan/3409781]Tert.am[/url]-ի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր