Զոհվել են Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել են Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը։
Գնդապետ Սերգեյ Շաքարյանը «Արցախի հերոս» կոչմանն արժանացել էր 2020 հոկտեմբերի 4-ին։
Շաքարյանը կասեցրել էր հակառակորդի բազմաթիվ տանկային ու հետևակային գրոհներ՝ հառակակորդին պատճառելով մեծ կորուստներ։