211652_close_icon
views-count8009 դիտում article-date 19:43 29-09-2020

Ուզում էի իմ աչքերով տեսնեի, թե ինչ է կատարվում. ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Արցախ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Արցախ: ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ Ֆելիքս Ցոլակյանը շրջել է ծառայության վարչական տարածքով, ծանոթացել ծառայության պայմաններին, զրուցել համահավաք վաշտի անձնակազմի հետ, որոնք պատրաստվում են առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության, մեկնել առաջնագիծ։ «Ուզում էի իմ աչքերով տեսնեի, թե ինչ է կատարվում Արցախում: Տագնապային տրամադրություն չկա։ Տղաները շատ մեծ ոգևորությամբ պատրաստ են հայրենիքի պաշտպանությանը»,- ասել է նախարար Ցոլակյանը: Ֆելիքս Ցոլակյանն անփորձանք ծառայություն է մաղթել անձնակազմին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ցանկացած իրավիճակում Հայաստանն Արցախի կողքին է, նախարարությունն էլ պատրաստ է մշտապես աջակցել Արցախի գործընկեր կառույցին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր