ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներ
Ապրիլի 8-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անակնկալ շրջայց կատարեց Արագածոտնի մարզի Ապարան, Ծաղկահովիտ և Շիրակի մարզի Արթիկ բնակավայրերի հրշեջ-փրկարարական ջոկատներ:
Այցի նպատակն էր ծանոթանալ հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, գույքային և տեխնիկական կարողություններին և առկա խնդիրներին: Շրջելով ստորաբաժանումների տարածքում՝ ԱԻ նախարարը ծանոթացավ շինությունների վիճակին և գույքային ապահովվածությանը, զրուցեց ԱԻՆ աշխատակիցների հետ:
Շրջայցի ընթացքում Ֆելիքս Ցոլակյանն առկա թերությունների վերաբերյալ տվեց մի շարք ցուցումներ և հանձնարարականներ: