211652_close_icon
views-count761 դիտում article-date 13:47 29-09-2020

Անգելա Մերկելը Ալիևի ու Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը։ Ինչպես հաղոդում է Tass գործակալությունը, այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։ Կանցլերն ընդգծել է, որ անհապաղ պետք է զինադադար լինի և վերադարձ՝ բանակցությունների սեղան։ Մերկելի խոսքով՝ այդ բանակցությունների համար հարմար ձևաչափը հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է, իսկ հարևան պետությունները պետք է իրենց ջանքերը ներդնեն միայն խաղաղ կարգավորման գործընթացում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Նմանատիպ նյութեր